Մարզային

Սյունիքի 104 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի 104 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ

ԿԱՊԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինտերնետից օգտվող դպրոցների թիվը Սյունիքում տարեցտարի ավելանում է: Մարզում գործող 120 հանրակրթական ուսումնական հաստատություններից 79-ն արդեն ապահովված է ինտերնետային կապով, 61-ն ընդգրկված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում:

Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրած տեղեկատվության, մարզի դպրոցներում տեղադրված են 1050 համակարգիչներ. Ամեն 100 աշակերտին բաժին է ընկնում 6 համակարգիչ: Միջին հաշվով յուրաքանչյուր դպրոցում կա 9 համակարգիչ: 104 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ: Այլ միջոցների հաշվին մարզում եւս 25 դպրոց օգտվում է համացանցից:

Անցած ուստարվա ընթացքում շարժական ինտերնետային համակարգչային կայանը մարզի Ճակատեն եւ Վաղատուր գյուղական համայնքներում դասընթացներ է կազմակերպել աշակերտների եւ ուսուցիչների համար: Ինտերնետը դպրոցում հասանելի դարձնելու համար իրականացվող աշխատանքները Սյունիքում շարունակական բնույթ են կրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում