Սպորտ

Հայաստանի շախմատիստները 10-րդ փուլում կխաղան հոլանդացիների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատիստները 10-րդ փուլում կխաղան հոլանդացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ փուլում կհանդիպի Նիդեռլանդների հավաքականի հետ, որը 14 միավորով 6-րդ տեղում Է: Մեր շախմատիստները 15 միավորով զբաղեցնում են 3-րդ տեղը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , Հայաստանի կանանց շախմատի հավաքականը, որը 14 միավորով զբաղեցնում Է 6-րդ տեղը, 10-րդ փուլում խաղալու Է Ռուսաստանի հավաքականի հետ:

Հայաստանի շախմատիստները Նիդեռլանդների հավաքականի հետ մրցամարտի ֆավորիտներն են եւ լավ հնարավորություն ունեն բարելավելու իրենց դիրքերը մրցաշարի վերջին` 11-րդ փուլից առաջ: Մինչդեռ մեր շախմատիստուհիներին բաժին Է հասել շատ բարդ մրցակից: Այս մրցամարտում Հայաստանի շախմատիստուհիների համար վատ արդյունք չի լինի նաեւ ոչ-ոքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում