Շակիրայի նախկին փեսացուն հսկա փոխհատուցում է պահանջում նրանից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Շակիրայի նախկին փեսացուն բաժանումից հետո նրանից պահանջում է փոխհատուցում 45 միլիոն դոլարի չափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնի դե լա Ռուան, ում հետ փոփ-աստղ Շակիրան հանդիպել է գրեթե 10 տարի, իր ֆինանսական բողոքները բացատրում է նրանով, որ հանուն հարսնացուի թողել է իրավաբանի իր կարիերան եւ ամբողջովին նվիրվել է երգչուհուն, «դարձել երգչուհու գործակալը»: Բացի այդ, Անտոնիոյի խոսքով, ինքը հրաժարվել է եկամտաբեր առաջարկներից, որոնք կարող էին 200 միլիոնից ավելի եկամուտ բերել: Բացի գումարի տեսքով փոխհատուցումից` երիտասարդը հավակնում է նաեւ Ուրուգվայում գտնվող նրա առաձնատանը եւ Նյու-Յորքի բնակարանին:
Շակիրայի փաստաբանը, սակայն, հայատարարել է, որ երգչուհին պարտավոր չէ վճարել լրացուցիչ գումարներ:
Անտոնիոն եւ Շակիրան բաժանվել են 2 տարի առաջ: Այժմ երգչուհին հանդիպում է Բարսելոնայի պաշտպան Ժերար Պիկեի հետ եւ երեխա է սպասում նրանից: