Խճանկար

Չինացի նախարարը հնդիկ օդաչուներին 2 հազար դոլար թեյավճար է թողել

1 րոպեի ընթերցում

Չինացի նախարարը հնդիկ օդաչուներին 2 հազար դոլար թեյավճար է թողել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Պաշտպանության նախարար Լյան Գուանլեն Հնդկաստան կատարած այցելության ժամանակ ինքնաթիռի օդաչուներին թեյավճար է թողել 2 հազար դոլարի չափով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Պաշտպանության նախարարի եւ նրա պատվիրակության թռիչքը դեպի Հնդկաստան հանձնարարվել է հնդիկ օդաչուներին: Հավանաբար Լյանը գոհ է մնացել օդաչուների աշխատանքից, ուստի բոլոր օդաչուներին ծրար է հանձնել: Արդյունքում յուրաքանչյուրի ծրարում հայտնաբերվել է 900 դոլար:

Հատկանշական է, որ հնդկական դիվանագիտական արձանագրությունն արգելում է օդանավի անձնակազմին` գումարի տեսքով նվեր ընդունել բարձրաստիճան պաշտոնյաներից: Հավանաբար չինացի նախարարն այդ մասին տեղյակ չի եղել: Խոշոր թեյավճարները կնահձնվեն Հնդկաստանի պետական գանձապետարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում