Մարզային

Գազիֆիկացվում է Շիրակի մարզի Քեթի համայնքը

2 րոպեի ընթերցում

Գազիֆիկացվում է Շիրակի մարզի Քեթի համայնքը

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Քեթի համայնքը մինչեւ տարեվերջ կգազաֆիկացվի: Աշխատանքներն իրականացնելու համար հատկացվել է 71 մլն 600 հազար դրամ գումար՝ ՀՀ կառավարության «Մարզերին հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման» երրորդ ծրագրի շրջանակում: սԱշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման անցած երկու ծրագրերով ամբողջական համայնքի գազաֆիկացում չի իրականացվել:

Այս նույն ծրագրով այն գյուղական համայնքներում, որտեղ անցած տարիներին արդեն գազաֆիկացման աշխատանքներ իրականացվել են, կատարվում են դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ: Այս տարի կգազաֆիկացվեն եւ ջեռուցման համակարգ կանցկացվի Լանջիկի մանկապարտեզը, Բենիամինի, Մեղրաշատի եւ Ողջիի դպրոցները:

Մարզի համայնքներում գազաֆիկացման լայնածավալ աշխատանքներ իրականացվել են 2009 թվականին ԻՖԱՏ-ի ծրագրերով, որոնց շրջանակում երկնագույն վառելիքը հասանելի է դարձել մարզի 26 համայնքներին:

Շիրակում 58 համայնք դեռ գազաֆիկացված չէ: «Այս համայնքները գազով ապահովելու խնդիրը ներառվում են մարզի միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Հույս ունենք, որ առաջիկայում՝ պետական բյուջեի կամ տարբեր վարկային ծրագրերի միջոցներով այս համայնքներում եւս կսկսվեն գազաֆիկացման աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի թղթակցին նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում