Սպորտ

Հայաստանի շախմատիստուհիները 2,5:1,5 հաշվով հաղթել են Իտալիայի թիմին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատիստուհիները  2,5:1,5 հաշվով հաղթել են Իտալիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Մարիա Կուրսովան, հաղթելով Մարիագրացիա դե Ռոզային, 2,5:1,5 հաշվով հաղթանակ Է բերել Հայաստանի թիմին Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարի 7-րդ փուլի Հայաստան-Իտալիա մրցամարտում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մինչ այդ ոչ-ոքի են խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ելենա Սեդինայի հետ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը՝ Օլգա Զիմինայի եւ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը Մարինա Բրունելլայի հետ:

Հայաստանի շախմատիստուհիները վաստակել են 10 միավոր 14 հնարավորից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում