Լեհաստանում պատրաստվել է շոկոլադե արմավենի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոկոլադե արտասովոր արմավենի է հայտնվելԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Շարլ դե Գոլլա հրապարակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, արմավենին, որի բարձրությունը 6 մետր է, պատրաստվել է շոկոլադի միջազգային օրվա կապակցությամբ: Արտասովոր արմավենու ակցիայի կազմակերպիչները փորձել են գրավել անցորդների ուշադրությունը եւ հյուրասիրել շքեղ շոկոլադով:
Պատրաստվել են 35 շոկոլադե տերեւներ, որոնք ընդհանուր առմամբ 220 կիլոգրամ են կշռում: Իսկ յուրատեսակ ծառը կշռում է 500 կիլոգրամ: Խոհարարներին պահանջվել է 300 ժամ շոկոլադե ծառն ավարտելու համար: