Ստեղծվել է հեծանիվ առանց անիվների եւ նստատեղի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի դիզայներները ստեղծել են Fliz Bike անունով տարօրինակ հեծանիվ, որի յուրահատկությունը կայանում է նրանում, որ հեծանիվի վրա բացակայում են անիվները, եւ այն կարելի է վարել ոտքերով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, տարօրինակ տրանսպորտային այս միջոցը նման չէ աշխարհում գոյություն ունեցող որեւէ տրանսպորտային միջոցի. հեծանիվը չունի նաեւ նստատեղ:
Տարօրինակ այս փոխադրամիջոց ստեղծողներն առաջնորդվել են մի գաղափարով, «Եթե սիրում ես վարել, ապա վարիր հենց ինքդ» գաղափարով:
Fliz Bike-ն ունի նաեւ ամրագոտիներ, որոնք վարորդը կարող է ամրացնել վարելու ժամանակ եւ այն կարող է օգնել վարորդին ծալապատիկ նստած վար իջնել հավաքած արագության շնորհիվ: