Խճանկար

Ութնամյա աղջնակը գումար է հավաքում` պայքարելու ստրկավաճառության դեմ

1 րոպեի ընթերցում

 Ութնամյա աղջնակը գումար է հավաքում` պայքարելու ստրկավաճառության դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ բոլոր երեխաները վայելում են ամառային հանգիստը, ԱՄՆ-ի Ֆերֆաքս քաղաքի բնակիչ ութնամյա Վիվիեն Հարրը պատրաստում է համեղ լիմոնադ եւ վաճառում այն բոլոր ցանկացողներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, վաճառքից ողջ հասույթն աղջիկը մտադիր է տրամադրել ստրկավաճառության դեմհամաշխարհայինպայքարին:

Վիվիենի վրա մեծ տպավորություն է թողել Slavery գիրքը: Նա իր լիմոնադն անվանել է «Լիմոնադ- ազատության քաղցր համը»:

Սկզբում սեփական արտադրության լիմոնադիմեկ գավաթըՎիվիենը վաճառում էր 2 դոլարով, իսկ հետո խնդրել է վճարել` որքան գնորդն է կամենում: Արդյունքում` մեկ գավաթ լիմոնադի միջին արժեքը կազմում է 18 դոլար:

Երկու ամսվա ընթացքում նա հավաքել է արդեն 30 հազար դոլար, սակայն շարունակելու է իր գործունեությունը` ծրագրելով հասցնել եկամուտը մինչեւ 150 հազար դոլարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում