Խճանկար

Սաուդյան Արաբիայում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը

ԱՌ ՌԻՅԱԴ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի կառավարությունը վերջնական համաձայնությունն է տվել աշխարհի ամենաբարձր երկնաքերի շինակարարական աշխատանքները սկսելու համար: Kingdom Tower երկնաքերի բարձրությունը հասնելու է 1կմ-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com -ը, երկնաքերը գտնվելու է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի հյուսիսային հատվածում, որի կառուցման համար նախատեսվում է 1,22 միլիարդ դոլարի չափով ներդրում:

Kingdom Tower երկնաքերի կառուցման մրցույթին մասնակցել են 5 ընկերություններ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Saudi Bin Laden Group-ը:

Kingdom Tower-ը կզբաղեցնի 500 հազար քառակուսի մետր, եւ կլինի բազմաֆունկցիոնալ համալիր` հյուրանոցներով, գրասենյակնեով, շքեղ բնակարաններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում