Մարզային

Լոռու մարզում կմեկնարկի առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզում կմեկնարկի առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

ՎԱՆԱՁՈՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 20-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում նշվեց Հովհ. Թումանյանի ծննդյան 143-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում Թումանյանի` գրական աշխարհ մուտքի, լեգենդների ու բալլադների մասին զեկույցով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Սարուխանյանը: Հնչեց «Ա՛խ, ինչ լավ են սարի վրա» երգը, որի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Հովհ. Թումանյանն է: Ուսանողներն ասմունքեցին բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ` «Անուշից»:

Ըստ կազմակերպիչների` նախաձեռնությունը ակնածանքի ու սիրո արտահայտություն է` ուղղված հայ ժողովրդի Մեծ զավակին, նաև առիթ` մեկ անգամ ևս վայելելու հանճարեղ Լոռեցու ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում