Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Նորոգվում է Սեւան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը

19:39, 21 Փետրվար, 2012

ԳԱՎԱՌ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի Յակով Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը 16-ամյա կենսագրություն ունի: Այդ տարիների ընթացքում դպրոցում հիմնանորոգման որևէ ծրագիր չի իրականացվել, կատարվել են միայն պահպանման ընթացիկ աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը` համայնքի ղեկավարի առաջարկությամբ դպրոց է այցելել իտալահայ բարերար Կարեն Կոկչյանը, որը երկրորդ անգամ էր Սեւան համայնքում, մինչ այդ էլ եղել էր հանրապետության մի շարք քաղաքներում` իրականացնելով բարեգործական ձեռնարկներ:  Բարերարը ծանոթացել է շենքային պայմաններին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սանհանգույցի, մարզադահլիճի անբարեկարգ վիճակին:

Այցից անմիջապես հետո հետեւել է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ նախահաշիվների կազմման գործընթացը: 2012-ի տարեսկիզբը դպրոցում սկսվել է շինարարական աշխատանքների մեկնարկով: Արդեն հիմնանորոգվել են 3 սանհանգույցները, որոնց համար հատկացվել են նոր տարածքներ: Շինարարական աշխատանքներին հաջորդել է զուգարանակոնքերի, հատակաթասերի, լվացարանների, մետաղապլաստե դռների եւ պատուհանների, ցերեկային լույսերի, այլ անհրաժեշտ պարագաների տեղադրումը:

 Դպրոցի մուտքի սալիկապատման համար եւս որոշակի աշխատանքներ տարվել են. քաղաքապետարանի մասնագետների կողմից կազմվել է նախահաշիվ: Համայնքի ղեկավար Գեւորգ Մալխասյանը այս հարցում էլ պատրաստակամություն է հայտնել` աջակցել դպրոցաշինական հետագա ծրագրերին բարերար Կարեն Կոկչյանի, այլ բարերարների կամ տեղական բյուջեի օժանդակությամբ:

Դիտվել է 105 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ