Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Սյունիքում զորակոչին առնչվող խնդիրները լուծում են պահանջում

12:47, 21 Փետրվար, 2012

ԿԱՊԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում զորակոչիկների բժշկական զննումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրների, որոնք շարունակում են գտնվել մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սուրիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանը «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տեղեկացրել է, որ ոլորտին առնչվող հարցերը մարզպետը քննարկել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստում, որին մասնակցել են մարզի չորս տարածաշրջանների զինկոմները, զորակոչային բաժինների պետերը, զորակոչային հանձնաժողովների ավագ բժիշկները եւ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նշվել է, որ զորակոչիկների բժշկական զննումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է լուծում տալ մի շարք խնդիրների. մասնավորապես պետք է հանձնաժողովներն ապահովել անհրաժեշտ բժշկական կադրերով, առանձին բժշկական հետազոտություններ մարզի առողջապահական հաստատություններում անցկացնելու նպատակով ձեռք բերել նոր բուժսարքավորումներ, լուծել բժշկական հետազոտման նպատակով հանրապետական հավաքակայան ուղարկված զորակոչիկների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հարցը: Քննարկված հարցերի վերաբերյալ մարզպետը համապատասխան հանձնարարականներ է  տվել տարածքային հանձնաժողովի անդամներին: 

Դիտվել է 132 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ