Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Գյումրիում Ռուբեն Մաթեւոսյանը պարգեւատրվել է «Վարպետ»-ի ոսկե կրծքանշանով

11:05, 21 Փետրվար, 2012

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ պարգեւատրվել է «Վարպետ»-ի ոսկե կրծքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները սիրված երգչին անակնկալ  պարգեւն ու վարպետ Ավ. Իսահակյանի դիմանկարով մեդալը  հանձնել են Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում ծրագրված համերգի սկզբում: Երգիչը նշել է, որ 70 տարիների լավագույն պարգեւներից մեկն է` ճանաչվել վարպետ վարպետների քաղաքում:

Գյումրու դրամատիկական թատրոնում կայացած համերգը գյումրեցիների  համար սիրված երգչի հին  ու նոր կատարումներն ունկնդրելու եւս մեկ բացառիկ հնարավորությունն էր: Շատերը համերգի ընթացքում իրենք էին փորձում միանալ սիրված երգչի անկրկնելի երգեցողությանը: Ծննդյան 70 ամյակին նվիրված համերգը, երգչի հավաստմամբ` զուտ համերգ չէ, այլ անցած տարիներին կատարած աշխատանքի զեկույց: 

Դիտվել է 886 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ