Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Կվերանորոգվի վանաձորցի վետերանների ակումբ-խաղասենյակը

14:50, 20 Փետրվար, 2012

ՎԱՆԱՁՈՐ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների թիվն օրեցօր նվազում է. ընդամենը 260 վետերան է բնակվում մարզում, որոնք այլեւս չեն օգտվում սոցիալ-կենցաղային շատ արտոնություններից, որոնցից օգտվում էին նախկինում:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վետերանների մարզային խորհրդի նախագահի տեղակալ, Վանաձորի կազմակերպության նախագահ Արտեմ Մանուչարյանի խոսքով` իրենց միայն հաղթանակի օրվա առթիվ են հիշում:

Սակայն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կազմակերպության անդամների հետ հանդիպման ընթացքում հավաստեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու վետերաններին, ձգտելու է աջակցություն ցուցաբերել նրանց խնդիրների լուծմանը: Մասնավորապես, գարնան սկզբին կվերանորոգվի Վանաձորի Երկաթուղայինների այգում գտնվող ակումբ-խաղասենյակը. մարզպետարանը կմասնակցի նաեւ ակումբների ջեռուցման եւ պահպանման ծախսերը հոգալուն:

Դիտվել է 92 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ