Լոռու մարզում կմեկնարկի առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
14:37, 20 Փետրվար, 2012ՎԱՆԱՁՈՐ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական առարկայական օլիմպիադաների Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում կայացած տարածքային փուլին 16 առարկաներից մասնակցել է 1200 դպրոցական: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի` Լոռու մարզի թղթակիցը, դպրոցական առարկայական օլիմպիադաների Լոռու մարզային կազմկոմիտեի նախագահ Մայիս Խաչատրյանի խոսքով` լավագույնները՝ առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած աշակերտները, այս ամսվա վերջում կմասնակցեն մարզային փուլին, իսկ հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն կստանան արդեն մարզային փուլում լավագույն ցուցանիշներ ունեցած աշակերտները:
Դիտվել է 114 անգամ

Ֆոտոհոսք
RSS
