Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Գյումրիում անցկացվեց «Շիրակի Ձմեռ» միջոցառումը

13:57, 19 Փետրվար, 2012

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում փետրվարի 19-ին տեղի ունեցավ ավանդական դարձած «Շիրակի Ձմեռ» միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս անգամ եւս մարզական տոնահանդեսին մասնակցելու ցանկություն հայտնել էին Գյումրու եւ մարզի մի շարք համայքների բնակիչներ: Տոնախմբությանը մասնակցում էին ինչպես մարզում գործող ձեռնարկությունների, հասարակական, մշակութային կառույցների, դպրոցների եւ բուհերի ներկայացուցիչներ, այնպես էլ մարզային եւ քաղաքային իշխանությունները:

Այս անգամ եղանակը բարեհաճ էր ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց մարզական կարողությունները ցուցադրել ձմեռային մարզաձեւերում:

Բոլոր մասնակիցների համար նախատեսված էր հյուրասիրություն, բաժանվեցին նաեւ աղի բլիթներ: Մարզական միջոցառումներից բացի, ներկաներին ուրախացնում էին նաեւ երգի եւ պարի համույթները: 

Դիտվել է 131 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ