Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սինգապուրի կազինոյում խաղորդներից մեկը մահացել Է ինֆարկտից՝ շահելով խոշոր գումար

13:57, 17 Փետրվար, 2012

ԲԱՆԳԿՈԿ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի կազինոյում խաղորդներից մեկը մահացել Է ինֆարկտից՝ շահելով խոշոր գումար: Ինչպես այսօր հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, «Ուորլդ սենթոզա» խաղատանը 56-ամյա Օնգ Սեն Կին նախ լրիվ տանուլ Է տվել պտուտախաղում: Այնուհետեւ 200 դոլար Է պարտք վերցրել ընկերներից եւ շարունակել խաղալ: Որոշ ժամանակ անց բախտը ժպտացել Է նրան. նա շահել Է 5 հազար դոլար:

Սեղանից վերցնելով շահումը՝ Կին հանկարծ ճչացել Է եւ ընկել կողքի վրա՝ հատակին թափելով «երջանիկ» խաղանիշերը: Ժամանած բժիշկներն արձանագրել են խաղորդի մահն ինֆարկտից:

Հիվանդանոցի ճանապարհին նրան վերակենդանացնելու փորձերն ապարդյուն են եղել:

Դիտվել է 336 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ