Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Տիկնիկավարության դասընթացներ` հատուկ կարիք ունեցող երիտասարդների համար

09:58, 17 Փետրվար, 2012

ԿԱՊԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնը 8 գործազուրկի համար, որոնցից 5-ը հատուկ կարիքավոր երիտասարդներ են, առաջին անգամ կազմակերպել է տիկնիկավարության դասընթացներ: «Մտահղացումն իմն է եղել, որն արժանացել է  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավանությանը: Այստեղ գործազուրկները ծանոթացել են մեր աշխատանքին, եւ նրանց շատ է  դուր եկել: Այժմ նրանցից 4-ը պետք է աշխատանքի տեղավորվեն մեզ մոտ: Նրանց կընդգրկենք «Հատուկ կարիքավոր երիտասարդները` երեխաների համար» ծրագրում, որի իրականացման համար հովանավորներ ենք փնտրում, - «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիկնիկ» ՀԿ նախագահ Գրիշա Մարգարյանը: Երկամսյա վերաորակավորման դասընթացներ անցած հատուկ կարիքավոր երիտասարդներն ունեն տարբեր մասնագիտություններ, որոնք ամենեւին էլ կապ չունեն տիկնիկավարության հետ: Սակայն ինչպես իրենք են ասում` այս աշխատանքը շատ է դուր եկել եւ հաջողության դեպքում պատրաստ են մշտական աշխատանքի անցնել թատրոնում: Նրանք կհամալրեն 18 տիկնիկավարների շարքերը, որոնք դպրոցահասակ երեխաներ են: Գործազուրկ երիտասարդները, դառնալով թատրոնի հիմնական աշխատողներ, որոնց կարիքն, իրոք, ունի թատրոնը, կզբաղվեն ոչ միայն տիկնիկավարությամբ, այլեւ տիկնիկների նորոգմամբ, դրանց վերազգեստավորմամբ եւ թատրոնին առնչվող այլ աշխատանքներով: 

Դիտվել է 146 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ