Խճանկար

Կորած ամուսնական մատանին երեք տարի անց գտնվել է կովի ստամոքսում

1 րոպեի ընթերցում

Կորած ամուսնական մատանին երեք տարի անց գտնվել է կովի ստամոքսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի ֆերմեր Ուիլլ Ջելբարտը կովի ստամոքսում հայտնաբերել է ամուսնական մատանի, որը կորել էր 2009թ.-ից: Ամուսնական մատանին պատկանում էր մի զբասաշրջիկի, որն էքսկուրսիա էր կազմակերպելՋելբարտի ագարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ագարակատիրոջ խոսքերով 2009թ. այցելուն դժգոհել է, որ կովերից մեկը կուլ է տվել իր ամուսնական մատանին: Եւ այժմ պարզվել է, որ Յոգի անունով կովն իր ստամոքսում մատանին պահել է 3 տարի:

Ավստալացին հավաստիացնում է, որ մատանին լավ է պահպանվել, եւ կովի ստամոքսում նրա հետ ոչինչ չի պատահել: Այժմ Ուիլլ Ջելբարտը փորձում է գտնել մատանու իսկական տիրոջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում