Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Վարդանանց տոնը նշվեց Գյումրիում

16:40, 16 Փետրվար, 2012

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 16-ին  նշում է Վարդանանց տոնը: Քրիստոնյա հավատքի համար նահատակված զորավարն ու իր 1036  զինակիցները դասվում են հայ եկեղեցու սրբերի շարքին: Տոնը նշվում է ավելի քան մեկ ու կես հազարամյակ, թեեւ ժամանակի ընթացքում տոնը կորցրել էր իր ժողովրդականությունը: Ի փառս եկեղեցու` վերջին տարիներին հաջողվեց ժողովրդին վերադարձնել օրվա խորհուրդը:  Տոնը Գյումրիում նշվում է արդեն 4-րդ անգամ: Գյումրին հանրապետության միակ քաղաքն է, որն ունի Վարդանանց արձանախումբ, եւ տոնը նշվում է հենց նույնանուն հրապարակում: Այս տարի եւս, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցները  մասնակցեցին պսակադրության՝ հարգելով Վարդանանց նահատակների հիշատակը:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է այս տոնը ընդունի ոչ թե ուղղակի երկրորդական տոն, այլ որպես մեր ազգի ամենամեծ հաղթանակներից  եւ ձեռքբերումներից մեկը: Այս տոնով մեր  պարտքն է հիշելու մեր բոլոր նահատակներին»,-նշեց Գյումրու քաղաքապետարանի հասարակության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը: 

Դիտվել է 153 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ