Չինաստանում 30-հարկանի շենքը կառուցել են 15 օրում
15:59, 16 Փետրվար, 2012ՊԵԿԻՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Broad Group ընկերությունը 2011 թվականի վերջին 15 օրում կամ 360 ժամում կառուցել Է 30-հարկանի շենք՝ հյուրանոց Հունանի նահանգում, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Այդ կառույցը, շինարարների հավաստիացումներով, կարող Է դիմանալ 9 մագնիտուդ երկրաշարժին: Ընկերությունը մասնագիտանում Է Էներգաարդյունավետ եւ Էկոլոգիապես անվտանգ կառույցների, ինչպես նաեւ գործարանային պատրաստման այն մոդուլների բնագավառում, որոնք «հագցվում են» պողպատե կաուցվածքների վրա:
Նման թափով կառուցված բարձրահարկի հուսալիությունը կարող Է ստուգել ժամանակը: Մինչդեռ վերջերս հայտնի Է դարձել Չինաստանում կառուցված եւս մեկ «ռեկորդակիր շենքի» մասին: Տայչժոու քաղաքում 18-հարկանի բնակելի համալիրն սկսել Է նստվածք տալ բնակեցվելուց ընդամենը 17 ժամ հետո:
Դիտվել է 481 անգամ

Ֆոտոհոսք
RSS
