ԱՄՆ-ում ձերբակալված քաղաքացին մեղադրվում է կատուներ գողանալու եւ ուտելու մեջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Կալիֆոռնիային բնակչին, որը մեղադրվում է կատուներ գողանալու եւ նրանց ուտելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com –ը, ոստիկանները ձերբակալել են 35-ամյա Ջեյսոն Լուիս Ուայլմերտին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ որպես ուտելիք օգտագործելու համար:
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ուայլմիրթի հարեւաններից մեկը նրա տան մոտով անցնելու ժամանակ լսել է կատվի ձայներ եւ նույնիսկ նկատել է` ինչպես է կտրում կատվի գլուխը: