Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Էլեկտրական ծխախոտի պատճառով Ֆլորիդայի բնակիչը գրեթե զրկվել է լեզվից

15:52, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի 57-ամյա բնակիչ Թոմ Հոլլուեյը լուրջ վնասվածք է ստացել էլեկտրական ծխախոտ ծխելուց հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով top.rbc.ru –ը,  էլեկտրական ծխախոտը Թոմն օգտագործել է ծխելը թողնելու նպատակով, որը պայթել է հենց բերանի մեջ: Արդյունքում զգալի վնասվել է լեզուն, ատամները, ինչպես նաեւ դեմքը:

Դեպքից հետո Թոմն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ գտնվում է այնտեղ:

Բժիշկների խոսքով` պատահածը կարելի է  նմանեցնել բերանում հրթիռի պայթելու հետ: Պայթյունի պատճառը թերի մարտկոցն է եղել:   Էլեկտրական ծխախոտի ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նմանատիպ միջադեպի մասին երբեք չեն լսել: Tobacco Vapor Electronic Cigarette Associaton ընկերության ղեկավար Թոմաս Կիկլասը նշել է, որ էլեկտրական ծխախոտներից օգտվում են 2.5 միլիոն ամերիկացիներ, եվ նմանատիպ դեպք երբեք չի պատահել: 

Դիտվել է 301 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ