Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ԱՄԷ-ում տուրիստների թիվը կhասնի ինը միլիոնի

15:00, 16 Փետրվար, 2012

ԱԲՈՒ ԴԱԲԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններն ակնկալում է, որ այս տարի տուրիստների թիվը կհասնի 9 միլիոնի` համաձայն Business Monitor International ընկերության տվյալների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական albayan.ae –ը, ընկերության կանխատեսումների համաձայն` 2011 թ-ի համեմատությամբ` 2012 թ-ին տուրիստների թիվը կավելանա 9 տոկոսով` կազմելով 8,2-9 միլիոն:

Տեղեկությունների համաձայն ` այս տարի ԱՄԷ-ի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել:

Միացյալ Էմիրություններում զբոսաշրջիկների թիվը աճել է նաեւ Հյուսիսային Աֆրիկայում եւ Եգիպտոսում տիրող անկայուն վիճակի շնորհիվ: 2011 թ-ին Աբու Դաբիում գրանցվել է զբոսաշրջիկների  ռեկորդային թիվ: Ավելի քան 2,1 միլիոն մարդ դարձել են մայրաքաղաք Աբու Դաբիի հյուրանոցների հաճախորդներ:

Դիտվել է 121 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ