Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ալավերդու հունական «Հիպոկրատ» հիմնադրամի բուժկենտրոնն ավելի շատ հիվանդների կսպասարկի

20:45, 15 Փետրվար, 2012

ՎԱՆԱՁՈՐ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական «Հիպոկրատ» հիմնադրամի` Ալավերդու բժշկական կենտրոնն իր 13 մասնագետներով անվճար բուժսպասարկում է տրամադրում Ալավերդու եւ շրջակա համայնքների սոցիալապես անապահով բնակչությանը: Կենտրոնն ամսական միջինը 600 հիվանդի է բուժօգնություն ցուցաբերում, սակայն դրա կարիքը զգացողների թիվն ավելի մեծ է, այդ պատճառով նախատեսվում է ընդլայնել բուժսպասարկման ոլորտը, ավելացնել հաստիքների թիվը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց կենտրոնի տնօերն Սիմոն Զախարովը, «Հելլենիքեյր» կազմակերպության աջակցությամբ նոր մասնաշենքով եւ բուժական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը նաեւ շարժական խումբ ունի, որը պարբերաբար` ամսական մեկ անգամ, այցելում է տարածաշրջանի Կողես, Հաղպատ, Հագվի, Յաղդան, Բագրատաշեն, Ախթալա, Արդվի, Մղարթ, Բենդիկ, Այրում, Շամլուղ, Թեղուտ, Ջիլիզա, Մադան համայնքները, անհրաժեշտության դեպքում այցելություններին միանում են նաեւ նեղ մասնագիտացված բժիշկներ:

Անվճար սպասարկումը, բացի ազգությամբ հույներից, նաեւ սոցիալապես անապահով 12 տարբեր խավերի` հաշմանդամների, երեխաների, հղիների եւ մայրերի, ծերերի, պատերազմի մասնակիցների, ազատամարտիկների, փախստականների, նպաստառու ընտանիքների համար է: «Հիպոկրատի»` ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից ստացած դեղորայքի, բուժսարքավորումների, բուժական պարագաների 70 տոկոսն էլ հիմնադրամը բաշխում է Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններին, գյուղական ամբուլատորիաներին:

Դիտվել է 113 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ