Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Վերաձեւավորում Գյումրու ընտրատեղամասերում

18:33, 15 Փետրվար, 2012

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրողների համամասնության ապահովվման նպատակով, որոշակի փոփոխություններ է իրականացրել Շիրակի մարզի ընտրատեղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց թիվ 34   ԸԸՀ (Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)-ի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, այդ փոփոխությունը կապված է Գյումրու նորակառույց «Մուշ 2» թաղամասի հետ: Այս փոփոխությունը, ըստ Բաղրամյանի, անխուսափելի էր, քանի որ թաղամասում շահագործման հանձնված նորակառույցների շնորհիվ ընտրողների թվի աճ է գրանցվել: Ի դեպ, մինչեւ մայիս նախատեսվում է թաղամասում նոր բնակելիների շահագործում, ինչը կրկին ընտրողների թվի աճ կարձանագրի: Նշենք, որ թիվ 34   ընտրատարածքը, որն ընդգրկում էր Գյումրի քաղաքն ամբողջությամբ, ընտրողների թվի ավելացման հաշվին, կունենա նոր ընտրատեղամաս: Սակայն դա չի նշանակում, որ կավելանա ընտրատեղամասերի թիվը, քանի որ թիվ 3 նախակրթարանում տեղակայված ընտրատեղամասը տեղափոխվել է թիվ  35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:

Դիտվել է 126 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ