Համացանց ելք ունեցող շարժական գաջեթների թիվը շուտով կգերազանցի Երկրագնդի բնակչությանը
13:17, 15 Փետրվար, 2012ՆՅՈՒՔԱՍԼ (ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ), 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2016 թվականը Համացանց ելք ունեցող շարժական սարքերի թիվը կգերազանցի Երկրագնդի բնակչությանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Cisco ընկերության հետազոտության տվյալները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2016 թվականին Երկիր մոլորակի բնակչությունը կկազմի շուրջ 7,3 միլիարդ, մինչդեռ Համացանց ելք ունեցող շարժական սարքերի քանակն այդ ժամանակ կգերազանցի 10 միլիարդը:
Շարժական գաջեթների տարածվածության հաշվին գլոբալ շարժական ինտերնետ-թրաֆիկը 2016 թվականին կաճի 18 անգամ՝ ամսական մինչեւ 10,8 Էքսաբայթ կամ տարեկան 130 Էքսաբայթ, գրել Է Cisco-ն Visual Networking Index հետազոտության մեջ: Համեմատության համար նշենք, որ 130 Էքսաբայթը մոտավորապես 33 միլիարդ DVD-սկավառակների կոնտենտ Է կամ 813 կվադրիլիոն SMS-հաղորդագրություն:
Ըստ վերլուծաբանների տվյալների՝ 2016 թվականին աշխարհում շարժական օնլայն-թրաֆիկի ծավալը եռապատիկ կգերազանցի անշարժ սարքերի համանման ցուցանիշը: Դրանում կարեւոր դեր կխաղան պլանշետային համակարգիչները, որոնցում ինտերնետ-թրաֆիկի մակարդակն, ինչպես սպասվում Է, հինգ տարում կաճի 62 անգամ:
Դիտվել է 327 անգամ

Ֆոտոհոսք
RSS
