Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ միջինը հինգ տարի ավելի երկար են ապրում

13:10, 15 Փետրվար, 2012

ՍՏՈԿՀՈԼՄ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ միջինը հինգ տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն կարողացել ավարտել գիմնազիան կամ միջնակարգ դպրոցը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են հանգել շվեդ գիտնականները, ովքեր հետազոտել են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների առողջական վիճակը:

Չնայած այն հաստատումներին, թե շվեդների առողջությունը տարեցտարի լավանում Է, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների մոտ այն մեծապես տարբեր Է, եւ այդ տարբերությունները ավելի ու ավելի նկատելի են դառնում, նշում են հետազոտողները:

«Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ճիշտ ընտրություն անելու ավելի լավ նախադրյալներ ունեն: Ավելի մեծ եկամուտների առկայությունը թույլ Է տալիս դիետիկ մթերք գնել եւ  տուրիստական ուղեւորություններ կատարել, նաեւ ավելի խելամիտ վերաբերմունք Է դրսեւորվում առողջապահական համակարգի հնարավորություններից օգտվելու նկատմամբ»,-ասում Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Սուսաննա Տայվանեն:

Նրա համոզմամբ՝ ամենագլխավորն այն Է, որ երեխային կյանքի լավ մեկնարկ տրվի: Տայվանեն վեստահ Է՝ «այն պայմանները, որոնցում մարդն անցկացնում Է իր մանկությունը, անդրադառնում են նրա առողջության վրա հասուն տարիքում, ինչպես նաեւ ծերության ժամանակ»:

Դիտվել է 387 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ