Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Լաս Վեգասում բացվել Է «մաֆիայի թանգարան»

11:49, 15 Փետրվար, 2012

ԼՈՍ ԱԱՆՋԵԼԵՍ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Վալենտինի օրն ԱՄՆ-ի Լաս Վեգաս  քաղաքում (Նեւադայի նահանգ) բացվել Է Կազմակերպված հանցավորության եւ իրավապահ մարմինների ազգային թանգարանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, 1580 քառակուսի մետր ընդհանուր տարածությամբ ցուցահանդեսի կազմակերպման համար պահանջվել են 5 տարվա քրտնաջան աշխատանք եւ 42 միլիոն դոլար: Մի ժամանակ խոշոր մաֆիականների պատկանած ցուցանմուշների մի մասը նվիրել են անձինք, որոնք նույնիսկ այժմ գերադասում են չճանաչված մնալ:

Այս թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում Է «մեղքերի քաղաքի» նախկին քաղաքագլուխ Օսկար Գուդմենին: Ցուցահանդեսը կոչված Է համակողմանիորեն ներկայացնելու նահանգներում կազմակերպված հանցավորության պատմությունը եւ դրա դեմ մղվող պայքարը:

Դիտվել է 971 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ