Հորդանանցիները վիճում են` նշել, թե չնշել սիրահարների տոնը
13:26, 14 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի եւս Հորդանանում շարունակում են վիճել` նշել, թե չնշել Սուրբ Վալենտինի օրը:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով jordantimes.com–ը, մուսուլմանական որոշ երկրներում քննադատում են այս տոնը` համարելով այն իսլամական արժեքներին հակասող տոն:
Չնայած դրան` Հորդանանում որոշ մարդիկ նշում են սիրահարների տոնը, մյուսները` քննադատում:
Հիմնականում հորդանանցիները չեն նշում Սուրբ Վալենտինի տոնը, քանի որ այն չի համարվում իսլամական տոն: Սակայն որոշ մարդիկ պարզապես չեն նշում տոնը` ելնելով ֆինանսական վիճակից:
Դիտվել է 120 անգամ

Ֆոտոհոսք
RSS
