Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցի մտադիր է ազատվել աշխատանքից ղեկավարության կողմից գործադրվող «ճնշման» պատճառով

10:56, 13 Փետրվար, 2012

ՄՈՍԿՎԱ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների կեսից ավելին` 59 տոկոսը, ըստ հարցումների տվյալների, աշխատավայրում հոգեբանական ճնշում է զգում ղեկավարության կողմից, եւ 43 տոկոսն այդ կապակցությամբ մտածում է աշխատանքից ազատվելու մասին: Հարցվածների միայն հինգերորդ մասը` 21 տոկոսն է քննադատությունն ընկալում որպես առավել արդյունավետ աշխատելու խթան: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայում են հետազոտության արդյունքները, որը փետրվարի 1-7-ն անցկացվել է hh.ru կայքի 3351 այցելուների շրջանում:

Յուրաքանչյուր 6-րդ աշխատող (15 տոկոս) փորձում է ղեկավարությանը տեղը դնել, իսկ հարցվածների 11 տոկոսը պարզապես անտեսում է վերադաս աշխատակիցների մեկնաբանությունները: 8 տոկոս ռուսաստանցիների մոտ ղեկավարների պահանջները, դառնությունից բացի, ոչ մի այլ բան չեն առաջացնում:

Հարցման մասնակիցների մեկ երրորդը` 34 տոկոսը, նշում է, որ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցները փորձում են ինքնահաստատվել ենթակաների հաշվին: Իսկ 30 տոկոսը գտնում է, որ «ճնշում բանեցնելու» հակումը բնորոշ է բոլոր ղեկավարներին:

Դիտվել է 270 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ