Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Facebook-ը զույգի սպանության պատճառ է դարձել

18:21, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թենեսի նահանգից մի զույգի սպանել են այն բանի համար, որ նրանք Facebook ցոցիալական կայքում ընկերների շարքից ջնջել են իրենց ծանոթներից մեկին: Սա բռնության առաջին դեպքը չէ, որ առաջացել է համացանցում շփման հետեւանով: Այսպես, Տեխասի մի բնակիչ ծեծել է կնոջը միայն այն բանի համար, որ իր գրառումների տակ կինը «like» չի տվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters–ը: 60-ամյա Մարվին Փոթերը եւ 38-ամյա Ջեյմի Լին Կարդը ներխուժել են զույգի տուն եւ սպանել Ջին Հեյվորթին եւ Բիլի Փլեյնին` կրակ արձակելով նրանց գլխին: Մահացած կնոջ ձեռքերում եղել է նրա 8 ամսական երեխան: Երեխային հանցագործները ձեռք չեն տվել:

Ոստիկանների խոսքով` Փոթերը եւ Կարդը այս վայրագ հանցագործությունն իրագործել են այն բանի համար, որ Facebook-ի իրենց ընկերների ցանկից զույգը «unfriend» է արել Փոթերի դստերը` Ջենելին: Դատարանում Ջենելի հայրը հայտարարել է, որ դստեր նկատմամբ արված ցանկացած վիրավորանք, ուղղված է նաեւ իր դեմ: Իշխանությունները չեն բացառում, որ մարդասպաններին հնարավոր է դատապարտեն ցմահ ազատազրկման:

Դիտվել է 605 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ