Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Չինացի դոլարային մուլտիմիլիոնատերն առաջարկել Է թղթադրամների վրա զետեղել Կոնֆիցիուսի ասույթները

16:44, 10 Փետրվար, 2012

ՇԱՆՀԱՅ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր Է, որ մոտ ժամանակներս Կոնֆիցիուսի պաշտամունքը պետական ճանաչում ստանա: Դատելով չինական «Սինյան վայնբաո» թերթի հաղորդագրությունից՝ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են:

Չինացի հայտնի մուլտիմիլիոնատեր եւ բարեգործ Չեն Գուանբյաոն առաջարկել Է չինական թղթադրամների վրա տպել Կոնֆիցիուսի դասական ասույթները, որոնք երկու հազար տարի առաջ գրի են առնվել փիլիսոփայի աշակերտների կողմից: Առաջարկությունը հնչել Է Ժողովրդական ներկայացուցիչների նահանգային ժողովի (օրենսդիր ժողով) եւ Չինաստանի ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (ՉԺՔԿԽ)՝ Ցզյանսու արեւելյան նահանգի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ: Չինացի մեծահարուստը խոստացել Է, որ իր առաջարկությունն օդի մեջ չի մնա եւ կներկայացվի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) եւ ՉԺՔԿԽ-ի Համաչինական կոմիտեի համազգային նստաշրջաններին, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա մարտին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ յուանների վրա պետք Է զետեղել Կոնֆիցիուսի այն ասույթները, որոնք, հայրենասիրության եւ ներդաշնակության կոչ են անում հանրությանը: Ի դեպ, սա լիովին համահունչ Է Չինաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը, որոնք ներդաշնակ չինական հասարակություն ձեւավորելու, ինչպես նաեւ ներդաշնակության սկզբունքները շրջակա աշխարհի վրա տարածելու քաղաքականություն են որդեգրել: Ներդաշնակությունը, որի մասին խոսում Է Կոնֆիցիուսը, ներդաշնակությունն Է մյուս մարդկանց հետ հարաբերություններում: Մարդը, որը սովորում Է հասկանալ եւ ներդաշնակ լինել մերձավորների հետ, ընդունակ Է հասկանալ եւ իրականություն դարձնել համընդհանուր ներդաշնակությունը:

Դիտվել է 363 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ