Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը
18:07, 9 Փետրվար, 2012ԴՈՒԲԱՅ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marriott հյուրանոցների ցանցը հայտնել է, որ մինչեւ 2012թ.-ի վերջ Դուբայում կբացվի աշխարհում ամենաբարձրահարկ հյուրանոցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com-ը, հյուրանոցը կներառի 1608 սենյակ, իսկ շենքի բարձրությունը կհասնի 355 մետրի:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ "JW Marriott MarquisDubai" հյուրանոցի կառուցումը տեղի կունենա 2 փուլով: Հյուրանոցը մեծ նշանակություն կունենա Դուբայի զարգացման մեջ:
Դուբայն աշխարհում հայտնի է իր բարձրահարկ շինություններով: «Բուրջ խալիֆան» համարվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, որի բարձրությունը հասնում է 828 մետրի: «Բուրջ ալ արաբ» հյուրանոցը եւս համարվում է ամենաբարձրահարկ շենքերից մեկը, որի բարձրությունը հասնում է 321մետրի:
Դիտվել է 131 անգամ

Ֆոտոհոսք
RSS
