Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Google-ը հնարավորություն կտա համացանցում պահպանել սեփական նյութերը

15:34, 9 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնողական համակարգն առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում գործարկելու է խոշոր չափի նյութերը համացանցում պահելու ծառայություն, որը կոչվում է Drive:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Wall Street Journal-ը, Google-ը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել նախագծի գործարկման մասին, սակայն և չի հերքել ծառայության գործարկումը մոտ ժամանակների ընթացքում: Այն թույլ է տալու իր մեջ պահպանել օգտատերի ամեն տեսակի նյութերը` տեսանյութեր, նկարներ, էլեկտրոնային գրքեր, միաժամանակ հարկ եղած դեպքում դրանք ներբեռնել, բեռնել, ինչպես նաև հնարավորություն տալ այլոց առանց որևէ սահմանափակումների ունենալ հասանելիության նույն նյութերի նկատմամբ: Սակայն հարթակը օգտատերին տրամադրելու է միայն սահմանափակ տարածություն, որից ավել ձեռք բերելու համար հարկավոր կլինի վճարում կատարել: Համացանցում արդեն մի քանի տարի է` լայնորեն գործարկվում են նմանատիպ նախագծեր, որոնցից ամենախոշորը DropBox-ն է: Վերջինիս 2011 թվականին ցանկություն ուներ ձեռք բերել Apple ընկերությունը, սակայն քանի որ գործարքը չկայացավ, Սթիվ Ջոբսի ընկերությունը ստիպված եղավ ստեղծել սեփական նախագիծը, որը կաչվում է iCloud:

Դիտվել է 145 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ