Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Նյու Յորքում սկսվում Է բարձր նորաձեւության շաբաթը. բարձրահարթակ Է վերադառնում 1920-ական թվականների ոճը

12:33, 9 Փետրվար, 2012

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար դիզայներներն այսօր իրենց հայացքներն են հառում Նյու Յորքի բարձրահարթակներին, որտեղ կկայանա «Մերսեդես-Բենց» բարձր նորաձեւության շաբաթվա բացումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ավելի քան 90 հայտնի տարազագործներ եւ նորաձեւության տներ ութ օր կփորձեն որոշել 2012 թվականի աշնան սեզոնի միտումները:

Փորձագետների մեծ մասը կանխատեսում Է, որ առավել մեծ ժողովրդականություն կվայելեն վառ, հագեցած երանգները, ժակքարդի գործվածքները, ինչպես նաեւ գրկիրան պիջակներն ու ժակետները:

Եվս մեկ միտում Է խոստանում դառնալ վերադարձը 1920-ական թվականների նորաձեւությանը:

Փորձագետների խոսքով՝ առաջիկա սեզոնում նախկինի պես նորաձեւ միտումներ կլինեն ունիվերսալությունն ու մինիմալիզմը. շարունակում են զգացվել վերջին տարիների տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Գնորդներն սկսել են շատ ավելի կշռադատված մոտենալ հագուստի ընտրությանը: Նրանք ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ հագուստը լինի ըստ հնարավորին ավելի ունիվերսալ եւ որակյալ»,- պարզաբանում Է «Սաքս Հինգերորդ Ավենյու» ընկերության տնօրեն Քոլին Շերինը:

Դիտվել է 310 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ