Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հսկայական խոզը դարձել է ընտանիքի անբաժանելի անդամ

12:28, 9 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Ջեննի Բայրնը փոքր խոզ գնելու փոխարեն գնել է սովորական խոզ, որը մեծանալուց հետո զբաղեցրել է բնակարանի կեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, 2 տարի առաջ Բայրնը 350 ֆունտ ստերլինգով գնել է  Միկա անունով մինի խոզ եւ լիովին համոզված էր, որ մեծությամբ կնմանվի սպանյել տեսակի շան:

Սակայն կենդանին արդյունքում զբաղեցրել է բնակարանի գրեթե կեսը` ունենալով մեկ մետր երկարություն:

Վաճառողը հավաստիացրել է, որ կենդանին մինի խոզ տեսակից է, որի չափերը չի գերազանցում շան միջին չափը:

Ջեննի Բայրնի խոսքով` նա ամսական 200 ֆունտ ստերլինգ է ծախսում խոզին կերակրելու համար:

Բայրնը նշել է, որ չնայած խոզի հսկայական չափերին` նա եւ ամուսինը չեն պատրաստվում բաժանվել կենդանուց, քանի որ Միկան իրենց շատ է դուր գալիս եւ դարձել է ընտանիքի անդամ:

Դիտվել է 134 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ