ՀՀԿ-ն ամեն օր բանակի կողքին է
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցությունն, ինչպես բոլորը, պարտավոր է ամենօրյա ուշադրություն դարձնել բանակին: Այս մասին «Արմենպրես»-ի` Շիրակի մարզի թղթացի հետ ունեցած զրույցում նշեց Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` նկատելով, որ դա պայմանավորված չէ միայն Բանակի տոնով. ՀՀԿ-ն ամեն օր, ամեն ժամ բանակի, զինծառայողների կողքին է:
«Բանակը բոլորիս համար հպարտություն է եւ մեր անկախության թիվ մեկ գրավականը: Մեր կայացած բանակը մենք պարտավոր ենք երեխայի պես ամեն րոպե գուրգուրել, փայփայել: Այս օրերին հանրապետության տարբեր մարզերում անցկացվող միջոցառումների ժամանակ փորձում ենք մեկ անգամ եւս բոլորի ուշադրությունը հրավիրել բանակի վրա, մեկ անգամ եւս փառավորել այն ազատամարտիկներին, այն զոհվածներին, ովքեր մեր բանակի հիմքն են»,-նշեց Ավետիսյանը: