Լուսանկարվելու ժամանակ հսկա ալիքը ծածկել է երիտասարդ կնոջը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Ալշուտա քաղաքում երիտասարդ կնոջ լուսանկարվելու ժամանակ հսկայական ալիքը ծածկել է նրան:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաիական լրատվամիջոցները, նա փորձել է լուսանկարվել ալիքների գեղեցիկ ֆոնի վրա, սակայն ցանկությունն ավարտվել է դժբախտությամբ:Ալշուտայի փրկարարական ծառայության աշխատակիցներն անմիջապես ժամանել են դեպքի վայր եւ սկսել որոնողական աշխատանքները: Նրանց միացել է նաեւ ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մինչ այժմ կնոջ դին չի գտնվել, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեռեւս տեղեկություններ չկան կնոջ քաղաքացիական պատկանելության վերաբերյալ: