Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հիմնանորոգված դասասենյակներ` Փոքր Մասրիկ, Արփունք, Գեղամասար համայնքների դպրոցների առաջին դասարանցիներին

Հիմնանորոգված դասասենյակներ` Փոքր Մասրիկ, Արփունք, Գեղամասար համայնքների դպրոցների առաջին դասարանցիներին

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության օրը «Կենսապայմանների բարելավման եւ սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ, Արփունք, Գեղամասար համայնքների դպրոցներում նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով բացվեցին մեկական հիմնանորոգված դասասենյակներ: Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը, իսկ ծրագրի գործընկերն է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գեւորգյանը, ամրացվել են դասասենյակների պատերը, փոխվել դռներն ու պատուհանները, դասասենյակները կահավորվել են ամբողջությամբ, ինչի շնորհիվ հունիսի մեկից մինչեւ սեպտեմբեր մեկը նշյալ համայնքներում դպրոց հաճախող բոլոր առաջին դասարանների երեխաները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան հաճախելու հիմնանորոգված դասարաններում կազմակերպվող դասընթացներին:

Նրանց կրթող վեց մանկավարժները «Քայլ առ քայլ» ծրագրի շնորհիվ անցել են համապատասխան վերապատրաստում եւ վճարվելու են «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանասավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից' 1962 թ. ընդունված ԱՄՆ միգրացիայի եւ փախստականների օգնության օրենքի (փոփոխություններով) շրջանակներում, եւ այդ երեք դասարանները հիմնանորոգելու նպատակով ծախսվել է 4.5 միլիոն դրամ: Դասասենյակների բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ղեկավար Գոհար Գալստյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Կախակն եւ Ավազան համայնքներում նույնպես կազմակերպվել էին համադպրոցական միջոցառումներ: Առաջինում երեխաները ներկայացնում էին տարբեր ազգությունների տարազները, նրանց ազգագրական դիմագիծը, մյուս համայնքում անդրադառնում էին միջազգային կազմակերպությունների կողմից հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության դերին, երեխաների իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: Միջոցառման մասնակիցները այդ համայնքներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» մեթոդոլոգիայի դասընթացների մասնակիցներն էին:

Անահիտ Գեւորգյանի հավաստմամբ' ծրագիրը նապատակ ունի հինգ համայնքների անդամներին ներգրավել իրականացված եւ իրականացվող վճարովի աշխատանքներում: Այսպես, դասարանների հիմնանորոգման շինարարական աշխատանքներն իրականացրել են համայնքների բնակիչները, եւ վճարվող գումարները մնացել են համայնքի ներսում: Ծրագրի շրջանակներում իրականացվող Ավազան համայնքի քարուքանդ բուժկետի հիմնանորոգման եւ Կախակն համայնքի բուժկետի ջրաֆիկացման ու դպրոցի բակում ցայտաղբյուրի կառուցման աշխատանքներում եւս ներգրավված են համայնքի բնակիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]