Հասարակական

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ունեցավ համակարգչային նոր լսարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարիանա Երանյան):Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվեց համակարգչային լսարան, որը կազմավորվել է «Բարեպեշտ սերունդե հիմնադրամի աջակցությամբ: Վերջինիս հիմնադիր-նախագահը «üլեշե ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանն է, որը համալսարանի 85-ամյակի կապակցությամբ 5մլն դրամ Է հատկացրել: Հիմնադրամը ստեղծվել է մեկ տարի առաջ` նպատակ ունենալով նպաստել բարեպաշտ, նորարարական ոգով օժտված երիտասարդների ու մասնագետների նոր սերնդի ձեւավորմանը: Հիմնադրամի աջակիցների թվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը, «Արարատ Բանկե ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, որոնց օգնությամբ համալսարանում բացվել Է 2 լսարան. առաջին լսարանից կօգտվեն ուսանողները, իսկ երկրորդ լսարանը նախատեսված է դասերի նյութը մատչելի բացատրելու համար: Բացման հանդիսության ընթացքում «Բարեպաշտ Սերունդե հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց հիմնական ծրագրերը. իրականացվում է բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցում, սահմանվում են կրթաթոշակներ` ամսական 30, 40 եւ 50 հազարական դրամի չափով երրորդ կուրսից բարձր ուսանողների համար ու 50,60 հազարական դրամի չափով՝ ասպիրանտների համար: Տրամադրվում են նաեւ դրամաշնորհներ, որի համար սահմանվել է 300-500 հազար դրամ: Համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը Բ.Բեգլարյանին պարգեւատրեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում