Նշվեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 85-ամյակը:
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Աննա Գզիրյան): Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր նշվեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 85- ամյակը: «85տարիների ընթացքում բուհը ունեցել է բարձրորակ մասնագետներ եւ բազմաթիվ շրջանավարտներ: Այսօր իր ուսանողների թվով, դասախոսական կազմով Խ. Աբովյանի անվան համալսարանը համարվում է Հայաստանի լավագույն բուհերից մեկըե,- իր բացման խոսքում նշեց համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ավելացնելով, որ շրջանավարտներից շատերը Հայաստան են եկել Սիրիայից ԱՄն-ից, Լիբանանից ýրանսիայից եւ այլ երկրների հայ գաղթօջախներից: Նրա խոսքով, այսօր կարող ենք հպարտանալ լավագույն դասախոսներով շրջանավարտներով, որոնք ներդրում ունեն հիմնարար եւ հումանիտար գիտության զարգացման գործում: «Դասախոսական կազմը անգնահատելի աշխատանք է կատարում դպրոցական, բուհական եւ հետբուհական դասագրքերի ուսումնական ձեռնարկների եւ մեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Մնակավարժների գործունեությամբ է պայմանավորված, թե ովքեր են 21- րդ դարում ստանձնում մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության կազմակերպման պատասխանատվությունը, ինչ գիտելիքներով ու ծրագրերով են դպրոց մտնելու ապագա ուսուցիչներըե,-ասաց Ա. Ղուկասյանը: Մանկավարժների գործունեությունն իր խոսքում կարեւորեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ այսօր առիթ է մատնանշելու համալսարանի առաքելությունը, ձեռք բերումները եւ խոսել ապագայի նպատակադրումներին մասին: «Համալսարանի եւ դասախոսների առջեւ դրված խնդիրը բարդ է եւ պատասխանատու: Բարդ է օրեցօր մեծացող մրցակցության մեջ, արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելու խնդիրը: Իսկ այդ ամենին հասնելու համար կարեւոր նախապայմաններից է գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցումըե,-ավելացրեց Հ. Աբրահամյանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ մանկավարժական համալսարանի 85-ամյակի առթիվ սերնդի կրթության դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ պատվավոր կոչումներ շնորհվեց գեղարվեստի ýակուլտետի դեկան դոկտոր պրոýեսոր Լեմսիկ Ներսիսյանին, արվեստի կուլտուրայի ýակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանին, մանկավարժական գիտությունների դոկտոր ընդհանուր մանկավարժության ամբիոնի պրոýեսոր Մնացական Մանուկյաին: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հիմնադրաման առթիվ կրթության բնագավառում ունեցած ավանդի համար Մ. Խորենացու մեդալով պարգեւատրվեց հոգեբանական գիտությունների դոկտոր Կարլեն Ոսկանյանը: Անանիա Շիրակացու մեդալով `համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոýեսոր Արտուշ Ղուկասյան: Ս. Սարգսյանի որոշմաբ համալսարանի 85-ամյակի առթիվ գիտամանկավարժական բնագավառում ներդրված ավանդի, երկարամյա գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին համալսարանի ամբիոնի վարիչներ, դեկաններ, խրախուսական շնորհակալագրերով` դասախողներ: Համալսարանի որոշ դասախոսներ էլ պարգեւատրվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալով: