Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին

113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ 
բոնուսային նոր համակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես հայտնի է ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի՝ տուգանքի 30 տոկոս և 50 տոկոս նվազ կիրառման բաղադրիչները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ բոնուսային համակարգի այս 2 բաղադրիչների շնորհիվ արդեն իսկ 113․287 տուգանքի որոշում վճարվել է 30 կամ 50 տոկոս նվազ։

«ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները նպատակ ունեն խրախուսել օրինապահ վարորդներին և բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը», - նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը նվազում է 30 տոկոսով և վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):  Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։  

Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:

Եթե ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա, վճարելով տուգանքի 50 տոկոսը, կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով։ Այս դեպքում վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով։  

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am