Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի 
անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական 
նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում դրական եզրակացության է արժանացել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը»,- նշեց Քրիստինե Ղալեչյանը:

Նա ընդգծեց, որ ներկայացված կարգավորումներով ապահովվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող երկու հրահանգների մոտարկումը Հայաստանի ներպետական ազգային օրենսդրության մեջ: Քրիստինե Ղալեչյանը կարևորեց ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջի սահմանումը ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ:

«Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է  իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության և ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո: Ընդ որում, ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև շինարարության իրականացման գործընթացներում:

Բանախոսի պնդմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունները հիմնականում եղել են տեխնիկական և խմբագրական բնույթի և ընդունվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am