Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովի շրջանակներում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։

«Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային օրակարգի առանցքային թեմաները, ներառյալ՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև քննարկել են ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր։

Սերգեյ Լավրովը Թուրքիա է մեկնել Հաքան Ֆիդանի հրավերով։ Այնտեղ նա մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի հատուկ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում