Տնտեսություն

Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք

1 րոպեի ընթերցում

Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդային անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ սննդի և անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստվածկոմպոզիտային արտադրանք:

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում