Ստեղծվել է արցախահայության ազգային-ազատագրական շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով
12:05, 15 Փետրվար 2023
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, պետական հանձնաժողովը կնախագահի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է քննարկի ու հաստատի տոնական միջոցառումների անցկացման համալիր ծրագիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում