Սպորտ

Կյանքից հեռացել է ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից 66 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի «Wrestling – Armenia» էջը։

«Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 22-ին, ժամը 18-ից սկսած` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում:

Հուղարկավորությունը` հունվարի 23-ին, ժամը 13:00-ին նույն վայրից»,- ասվում է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում