Հասարակական

Հայաստան է բերվել COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստան է բերվել COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունների շնորհիվ ձեռք է բերել և արդեն Հայաստան է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։ Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»,- նշել է Ավանեսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացվում են նաև «Sputnik V», «AstraZeneca» և «CoronaVac» պատվաստանյութերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում